Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1253 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման՝
ա. վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի 1-ին կետը «գումարների» բառից հետո լրացնել «չափերը,» բառով.
բ. հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՉԱՓԵՐ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ».

2) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ ծառայության ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից:».
3) որոշման հավելվածը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքներին ապահովագրության գումարները վճարվում են հետևյալ չափերով՝
1) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողի ընտանիքին` երկու միլիոն դրամի չափով.
2) ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողի ընտանիքին` մեկ միլիոն դրամի չափով.».
4) որոշման հավելվածի 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «սույն կարգի 2-րդ կետում» բառերը փոխարինել «սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետում» բառերով.
5) որոշման հավելվածի 5-րդ կետում «փրկարարական ծառայողի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի տվյալները» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննական ակտի տվյալները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2019 թվականի հոկտեմբերի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա: