Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1251 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 614-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում՝
ա. «Հրազդանի մարզային արյան բանկ»» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի» բառերով,
բ. «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի» բառերով,
գ. «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» բառերը փոխարինել «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» բառերով․
2) որոշման 4-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով․
«5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգամսյա ժամկետում ապահովել «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:»։