Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1255 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 194-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված` մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները, այն դեպքերում, երբ մաքսային տարանցումն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:».
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում՝
1) այն ապրանքների նկատմամբ, որոնց համար Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք տարանցման արգելքներ.
2) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման համար սահմանափակված ապրանքների տարանցման նկատմամբ, եթե մաքսային մարմիններին սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահի դրությամբ այդ ապրանքներին առնչվող համապատասխան թույլատրող փաստաթղթերը կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացված չեն:».
3) 2-րդ կետը «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ ընտրված դեպքերի, երբ կիրառվող ռիսկի պրոֆիլի շրջանակներում ցուցում է տրվում, որպես ռիսկի նվազեցման միջոցառում մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում կիրառելու վերաբերյալ» բառերով.
4) 4-րդ կետը «Մաքսային փոխադրող կամ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով» բառերով.
5) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 33-րդ և 41-րդ սյունակները ենթակա չեն պարտադիր լրացման այն դեպքում, երբ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տարբերակին էլեկտրոնային եղանակով կցվում են ապրանքների նույնականացման համար անհրաժեշտ և բավարար տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պատճեններ` հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր կամ դրանց փոխարինող փաստաթղթեր, եթե դրանցում առկա է ապրանքի նկարագրի, քանակի (ըստ չափման լրացուցիչ և հիմնական միավորների), արժեքի և գործարքի արժույթի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համարվում են տարանցման հայտարարագրի բաղկացուցիչ մաս, իսկ դրանցում առկա այն տեղեկությունները, որոնք հայտարարատուի կողմից չեն նշվել մաքսային հայտարարագրում, համարվում են հայտարարագրված տեղեկություններ:».
6) 6-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական» բառերով.
7) 7-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.
8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
8. Որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից մաքսային մարմիններին ներկայացվում է նշված փաստաթղթերի վերաբերյալ թերթիկ՝ 2 օրինակից, համաձայն սույն հավելվածով նախատեսված և հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից ընտրված լեզվով լրացված ձևերից մեկի:».
9) 12-րդ կետը «ձևավորվում է տարանցման հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ,» բառերից հետո լրացնել «որին կցվում են սույն հավելվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և» բառերով.
10) հավելվածով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023