Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2020, 1236 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՒՅՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԱՏ ԿԱՄ ԱԶԱՏՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարաններում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային տարածք) հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքը որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ պետք է կատարի հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից, կադաստրի կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։
3. Սահմանել, որ կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով սահմանված պայմաններով չզբաղեցնելու դեպքում կոմիտեն տվյալ հանրակացարանային ազատ բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձանց սահմանված կարգով տրամադրելու համար:
4. Կոմիտեի նախագահին՝ կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում ազատ կամ ազատված բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունն ազատ տարածքի առաջանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել կոմիտեի պաշտոնական կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն յուրաքանչյուր տարածքի մակերեսի և դիմումները ներկայացնելու ժամկետի մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Հավելված

Արխիվ

2024

2023