Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2020, 1238 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1770-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին»
N 1770-Ա որոշման 1-ին կետում «մարտի 31-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ը» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 31-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023