Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2020, 1234 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38-րդ կետի 3.2-րդ ենթակետը «կանխավճարը» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում սպանդանոցների գործարկման գործընթացն արագացնելու նպատակով կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող տեխնիկապես սարքին և շահագործման ենթակա՝ օգտագործված շարժական սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը» բառերով։