23 Հուլիսի 2020, 1226 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներն սպառազինության մեջ ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 867-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
2) որոշման 1-ին կետի՝
ա․ 1-ին ենթակետում «հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության» բառերը փոխարինել «հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության» բառերով,
բ․ 2-րդ ենթակետից հանելը «ոստիկանության ծառայողի» բառերը.
3) որոշման N N 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
5) որոշման N 4 հավելվածում՝
ա․ վերնագրից հանել «ոստիկանության ծառայողի» բառերը,
բ․ 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ)» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: