16 Հուլիսի 2020, 1215 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) Հայնախագիծ բաց բաժնետիրական ընկերության հետ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/8 պետական գնման պայմանագրի կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում «Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» բառերով: