16 Հուլիսի 2020, 1205 - Ա
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված գյուղատնտեսական նշանակության տեխնիկան (այսուհետ՝ գույք)՝ 125059.46 հազ. դրամ արժեքով՝ համաձայն հավելվածի, ներդնել «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-կետում նշված գույքի ներդրումը «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: