16 Հուլիսի 2020, 1188 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 10 296 301,5 դրամ սկզբնական արժեքով 320,9 քառ.մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Կադաստրի կոմիտեին՝ «Կենտրոն» սպասարկման գրասենյակի տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքից 73 424 918,5 դրամ սկզբնական արժեքով 2288,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ 226,3 քառ. մետր՝ նկուղային հարկից, 1172,6 քառ. մետր՝ 3-րդ հարկից և 889,5 քառ. մետր՝ 4-րդ հարկից) (այսուհետ՝ տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին: