16 Հուլիսի 2020, 1211 - Ա
«ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 018/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» 1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված համաձայնագրի, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագրի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կանոնակարգող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
2. «Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագրով նախատեսված տեսակի հաստատում տրամադրող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներն իրականացնելու նպատակով սերտիֆիկացման մարմնի կողմից տրվող տրանսպորտային միջոցի տիպի հավաստման (շասսիի տիպի հավաստման) փաստաթղթի հաստատման, գրանցման և այդ փաստաթղթերի ռեեստրի վարման գործընթացի համար Հայաստանի Հանրապետությունում իրավասու պետական լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ձևանմուշների տպագրման ու համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրման, համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի վարման գործընթացը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: