16 Հուլիսի 2020, 1196 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի, 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile ֆորմատներով), ռաստրային (tif, img, Geotif, GRID ֆորմատներով) և տվյալների բազա (Exel, Access և այլ ֆորմատներով) տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն իրենց համապատասխան հատկանիշային տվյալներով` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-4-րդ կետերով.
«3. Պետական կառավարման համակարգի մարմիններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը կարծիքի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով առաջարկել սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններին և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:»:
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: