Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2020, 1209 - Ա

ԼՈՒԿԱՍ ՋԵՅՄՍ ՖԻՇԵՐԻՆ, ԱԼԻՆ ՖՈՒԼԼԵՐ ՀԵՍՍԻՆ, ԷՆԴՐՅՈՒ ՄՐՖԻ ՉՐԱԲԱՍՑԻՆ ԵՎ ԿՐԻՍ ՔԱՅԼ ՅԱՆԿՈՒԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Լուկաս Ջեյմս Ֆիշերին (ծնված՝ 1994 թվականի հոկտեմբերի 29-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9).
2) Ալին Ֆուլլեր Հեսսին (ծնված՝ 1994 թվականի հունվարի 20-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9).
3) Էնդրյու Մրֆի Չրաբասցին (ծնված՝ 1994 թվականի հունիսի 14 ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9).
4) Կրիս Քայլ Յանկուին (ծնված՝ 1994 թվականի հուլիսի 20-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9):
 

Արխիվ

2024

2023