9 Հուլիսի 2020, 1171 - Ա
ԱՊՐԱՆՔՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անու
նով ստացված, ապա «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 05100011/010620/0011644 հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված ապրանքները (17 պլանշետ համակարգիչ) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։