9 Հուլիսի 2020, 1165 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 14-ի N 505-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 585-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «մաքսային ծառայողի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի հանրային ծառայողի» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և որոշման 2-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սահմանել մաքսային մարմնի հանրային ծառայողների կողմից համազգեստ կրելու կարգը: