Կառավարության որոշումներ

17 Մարտի 2004, 330 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ  է.
        Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների — նրանց ընտանիքների անդամների 2003 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձակուրդի անցկացման վայր մեկնելու — արձակուրդից վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 19827.920 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)։
       
       
Արխիվ

2024

2023