2 Հուլիսի 2020, 1133 - Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 249.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1312-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 249-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող (անկախ ներմուծման ձևից) անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծվող՝ 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծում են անձնական օգտագործման օգտագործված ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 4 հավելվածով հաստատված ցանկին և չափաքանակներին համապատասխան:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 15-ի «Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը սահմանելու մասին» N 1312-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: