Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1131 - Ն

ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԱՑԱԿԱՅԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ԱՆՁԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը սահմանելու մասին» N 1461-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

հավելված