Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1128 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 1,345,060.8 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 60,014.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 31,217.1 հազ. դրամ` համաձայն N 12 հավելվածի, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման համար` 60,014.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով.
2) թանգարանների հիմնանորոգման համար՝ 390,670.4 հազ. դրամ, որից՝
ա. 31,217.1 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով,
բ. 359,453.3 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.
3) «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համար (մարզադահլիճի կառուցում)՝ 79,517.4 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով.
4) թատրոնների շենքերի ընթացիկ նորոգման համար` 58,177.2 հազ. դրամ, որից`
ա. 11,996.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով,
բ. 46,181.3 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.
5) թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրման համար՝ 4,184.3 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով.
6) ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար՝ 783,714.6 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով:
3. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված «1075. «Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «12001. Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:
4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման բոլոր հավելվածների աղյուսակներում «1183» ծրագրի «32002» միջոցառման «Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր շենքերի կառուցում» բառերը փոխարինել «Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» բառերով:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) 2020 թվականի փետրվարի 27-ին կնքված N ՀՀ ՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/2-1 պետական գնման պայմանագրում «Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ» բառերը փոխարինել «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ» բառերով, իսկ «ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերը՝ «ՀՀ Արմավիրի մարզի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ» բառերով.
2) 2020 թվականի մարտի 4-ին կնքված N ՀՀ ՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/2-2 պետական գնման պայմանագրում «Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ» բառերը փոխարինել «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ» բառերով.
3) 2020 թվականի մայիսի 27-ին N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/13 ծածկագրով «Թվով 10 հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ» գնման առարկայի անվանումով հայտարարված մրցույթում ընտրված մասնակիցների հետ կնքվելիք պայմանագրերում գնման առարկայի անվանումը սահմանել «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023