2 Հուլիսի 2020, 1116 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 752-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» N 752-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «5.5» թիվը փոխարինել «5.0» թվով, «1.25» թիվը փոխարինել «0.94605» թվով, իսկ «N 5 հավելվածի» բառերից հետո լրացնել «, Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 0.5 հեկտար հողամասը (որից` 0.30395 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայանի (բազայի) շենքի կառուցման համար՝ համաձայն N 6 հավելվածի» բառերով.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: