Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1119 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը հանձնված 2008 թվականի արտադրության «Հյունդայի Էլանտրա 1.6» մակնիշի 172 LL 50 պետական համարանիշի մեքենան (նույնացման համարը՝ KMHDU41BP8U580884, սկզբնական արժեքը՝ 6.650.000 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 0 դրամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2018 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ LC 150 4.0 GAS» մակնիշի 672 ՏՏ 60 պետական համարանիշի (նույնացման համարը՝ JTEBU3FJ005084382, սկզբնական արժեքը՝ 26.496.000 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 26.496.000 դրամ) մեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված «Հյունդայի Տուկսոն 2.7» մակնիշի 001 LO 07 պետական համարանիշի մեքենան (նույնացման համարը՝ KMHJN81DP8U757675, սկզբնական արժեքը՝ 7.950.000 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 0 դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված մեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մեքենաների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համապատասխան նախարարության միջոցների հաշվին: