2 Հուլիսի 2020, 1114 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Պաշտոնը» սյունակի «Միջին խմբի պաշտոններ» բաժինը՝
ա. «, ավագ օպերլիազոր» բառերից հետո լրացնել «, ավագ պարեկ» բառերով,
բ. «, օպերլիազոր,» բառից հետո լրացնել «, պարեկ» բառով.
2) «Պաշտոնը» սյունակի «Կրտսեր խմբի պաշտոններ» բաժինը «Կրտսեր տեսուչ» բառերից հետո լրացնել «, կրտսեր պարեկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։