2 Հուլիսի 2020, 1095 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել սույն որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված էլեկտրոնային քարտում ներառվող տեղեկությունների կազմը, ինչպես նաև 22-րդ կետով նախատեսված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական (քանակական) տվյալների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել 2020 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լրացված թղթային քարտերի հիման վրա ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային քարտերի լրացումը:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լրացված ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման թղթային քարտերը պահպանվում են ճանապարհային ոստիկանության վարչական մաս մուտք լինելու օրվանից 3 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան դրանց հիման վրա ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային քարտերի լրացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: