Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1107 - Ա

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Քվանտ» վարժարանին 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: