Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1080 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Երևան, Կենտրոն, Խանջյան 13/1 հասցեում գտնվող անշարժ գույքից մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տարածքներ (այսուհետ՝ տարածքներ) տրամադրել՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ վարձակալության տրամադրվող տարածքների վարձակալությունից ստացված միջոցներն ուղղվում են կազմակերպության բյուջե:
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, ապահովել կազմակերպության և վարձակալների միջև ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքումը՝ համաձայն սույն որոշման հավելվածի՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ վարձակալների միջոցների հաշվին:

հավելված