Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1077 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ ու 468-րդ հոդվածների 1-ին մասերը, 469-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 65ա հասցեում գտնվող՝ 945.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը և 49.6 քառ. մետր մակերեսով շարժական տնակը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 65ա/1 հասցեում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանի՝ 123.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 65/009 և N 66/009 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: