25 Հունիսի 2020, 1063 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1361-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Գույք փոխանակելու, նվիրելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 1361-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «եռամսյա ժամկետում» բառերը.
2) որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ, 13-րդ, 21-րդ և 22-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։