Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1067 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 806-Ն որոշման N 2 hավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բժիշկ մասնագետները` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թոքերի ոչ ինվազիվ արհեստական շնչառության կարիք ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հսկողության տակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: