25 Հունիսի 2020, 1051 - Ն
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին և 6.2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: