25 Հունիսի 2020, 1052 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.7-րդ կետով՝
«17.7. Բնակչության պետական ռեգիստրում անձանց հաշվառման մասին տեղեկությունները տրամադրվում են՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 ձևերով նախատեսված տեղեկանքների:».
3) որոշման 1-ին հավելվածը լրացնել NN 1, 2, 3, 4, 5 ձևերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: