25 Հունիսի 2020, 1053 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հայաստանի  Հանրապետության  վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը: 
2. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր  տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 hավելվածների ցանկերում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում  նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են  իրականացման  սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված այն մարմինների միջոցների հաշվին, որոնց ամրացվում են տրանսպորտային միջոցները: