Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1042 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-ին կետով.
«34.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը՝ սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված և սույն հավելվածի N 7 ձևով նախատեսված պայմանագրի կնքման հիման վրա տրամադրված ու 2020 թվականի ընթացքում 6-ամսյա ժամկետը լրացող բնակարանի գնման վկայագրի և կնքված պայմանագրի ժամկետները երկարաձգվում են հայտարարված արտակարգ դրության ժամկետով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023