Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2020, 1035 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

հավելված