16 Փետրվարի 2006, 302 - Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հավատարմագրման հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 2 ամսվա ընթացքում`
ա) ստեղծել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում հավատարմագրման հանձնաժողով.
բ) հաստատել հավատարմագրման նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի փորձաքննության եզրակացության ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր