Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2020, 1019 - Ա

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման հավելվածում նշված գույքն այլ պետական մարմնի ամրացնելու կամ օտարելու նպատակով ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում ներառված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և ընկերության միջոցների հաշվին դրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին պետական շարժական գույքի պահառության նպատակով հատկացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում գտնվող պահառության վայր.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում ներառված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։

հավելված