Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2020, 993 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության բառերը.
2) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝
Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է..
3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված