Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2020, 965 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ, 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի, 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 477-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում՝
ա. «275,5» թիվը փոխարինել «275,60941» թվով,
բ. «10,3» թիվը փոխարինել «10,40941» թվով.
2) 2-րդ կետում՝
ա. «ա» ենթակետում «275,5» թիվը փոխարինել «275,60941» թվով,
բ. «բ» ենթակետում «440,0» թիվը փոխարինել «439,89059» թվով.
3) N 2 հավելվածի աղյուսակում`
ա. «Բնակավայրերի» տողում «10,3» թիվը փոխարինել «10,40941» թվով, իսկ «0,8» թիվը` «0,69059» թվով,
բ. «Ընդամենը» տողում «275,5» թիվը փոխարինել «275,60941» թվով, իսկ «440,0» թիվը` «439,89059» թվով.
4) N 4 հավելվածի աղյուսակում`
ա. II բաժնի «4» տողում «0,22» թիվը փոխարինել «0,32941» թվով, իսկ «ընդամենը» տողում «10,09» թիվը՝ «10,19941» թվով,
բ. վերջին «Ընդամենը» տողում «10,31» թիվը փոխարինել «10,41941» թվով.
5) N 5 հավելվածի աղյուսակում՝
ա. II բաժնում «0,78» թիվը փոխարինել «0,67059» թվով,
բ. վերջին «Ընդամենը» տողում «0,78» թիվը փոխարինել «0,67059» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: