Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 960 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման


ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ».

4) որոշման հավելվածի 6.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության դեպքում` կազմակերպության կողմից տվյալ պահին թարգմանչի ապահովման անհնարինության դեպքում (այդ թվում՝ թարգմանչի կողմից թարգմանության ապահովելուց հրաժարվելը, թարգմանչի ժամանակավոր անաշխատունակությունը, թարգմանչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից տվյալ պահին բացակայելը)՝ իրավասու մարմնի կողմից առանց մրցույթ հայտարարելու՝ նույն գնային պայմանով ներգրավել այլ թարգմանչի կամ թարգմանչական կազմակերպության:».
5) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


3. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով թարգմանիչների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի վրա և հիմք չեն դրանց վերանայման համար:

հավելված