16 Մարտի 2006, 284 - Ն
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 14-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել 2006 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով Երևան քաղաքում սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում համայնքի ղեկավարին պետության պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի հետևյալ նորմատիվները`
ա) յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի հաստիքի հաշվով` 777.0 հազ. դրամ.
բ) յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետի հաստիքի հաշվով` 444.14 հազ. դրամ: