Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2020, 945 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1785-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ծրագիրն իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում, ապահովել ծրագրի պատվիրատու «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրումը:
3. Սահմանել, որ՝
1) համաձայնագրի գինը չի կարող գերազանցել 40 255 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը.
2) համաձայնագրի պայմանները կիրառվում են ծրագրի շրջանակներում կնքված և կնքվելիք պայմանագրերի նկատմամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշումները:

 

հավելված