Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2020, 944 - Ա

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցների հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) արդյունավետ դիմակայելու նպատակով ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

հավելված