Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2020, 918 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղի համայնքի Դովեղ միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից հետ վերցնել 0.0404 հա մակերեսով հողատարածքը և 2813.62 հազ. դրամ սկզբնական արժեքով 119.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով Դովեղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի բաժանման արդյունքում գրանցված տվյալները՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Դովեղ միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի փետրվարի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 34/0018 պայմանագրում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Դովեղ միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023