9 Մարտի 2006, 278 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության`
1) 7-րդ կետի «գ» ենթակետից հանել «ապահովագրական,» և «գրավատների,» բառերը,
2) 8-րդ կետի`
«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում`
Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովում է ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառներում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրումը և ներդնումը»,
«թ» ենթակետի առաջին պարբերությունից հանել «և գրավատնային» բառերը և ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը.
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքի 1-ին կետից հանել «Ապահովագրության վարչություն» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։