Կառավարության որոշումներ

5 Հունիսի 2020, 905 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ գլխի 30-րդ կետի՝
1) 1-ին ենթակետից հանել «և «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում միայն նոր կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի պայմանագրային գումարները» բառերը.
2) 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ. սկսած 2020 թվականի ապրիլ ամսվանից մինչև կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակներում կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, ընդ որում կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշման և բուժման դիմաց փոխհատուցումը, ելնելով տվյալ կազմակերպության առանձնահատկություններից (CՕVID-19-ի ախտորոշում ունեցող հիվանդների զբաղեցրած մահճակալների տեսակարար կշիռն ընդհանուր մահճակալային ֆոնդում, շենքային պայմաններ, տարածաշրջանային, բժշկական օգնության և սպասարկման այլ առանձնահատկություններ), նախարարի հրամանով կարող է կատարվել ինչպես տվյալ ծառայությունն իրականացնող կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալներով՝ տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով: Կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով ֆինանսավորման դեպքում փոխհատուցումն իրականացվում է առանձնացված՝ «Սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով, որոնց համար փոխհատուցումն իրականացվում է փաստացի կատարված ծախսերի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Արխիվ

2024

2023