4 Հունիսի 2020, 886 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-Ն և 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում եռամյա բառը փոխարինել քառամյա բառով.
2) որոշման 5-րդ կետում 2021 թիվը փոխարինել 2022 թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: