Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 895 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1254-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1899-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություն և լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1254-Ն որոշման N 7 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1254-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1899-Ն որոշման N 6 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝
1) Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի Նիգավան բնակավայրի «Խմելու ջրագծի կառուցում /6կմ/» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/3 ծածկագրով պայմանագրում կատարել աշխատանքային ծավալների փոփոխություն՝ պայմանագրային գնի սահմաններում, պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը լրանալուց հետո, կիրառելով պայմանագրով սահմանված տույժերը.
2) Արմավիրի մարզի Շենիկ գյուղի «Մայր ջրանցքից ոռոգման ցանցի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/86 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, Լոռու մարզի Թումանյանի համայնքի Ահնիձոր բնակավայրի «Ահնիձորի նախակրթարանի և hանդիսությունների սրահի ջրագծի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/89 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/5 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ տանիքով» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/97 ծածկագրով և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (առանց տանիքի)» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/96 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը և Տավուշի մարզի «Սարիգյուղի համայնքի խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/8 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը.
3) Լոռու մարզի Թումանյանի համայնքի Ահնիձոր բնակավայրի «Ահնիձորի նախակրթարանի և hանդիսությունների սրահի ջրագծի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/89 ծածկագրով պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ տանիքով» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/97 ծածկագրով և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (առանց տանիքի)» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/96 ծածկագրով պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի Սարալանջ բնակավայրի «ՕԿՋ-ի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-(ԳՀ)ԱՇՁԲ-2019/101 ծածկագրով պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված