27 Մայիսի 2020, 884 - Ն
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱ-ԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՅԴ ԴԵՊՔԵՐՈՒՄ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ, «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների օտարման վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածով նախատեսված «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1595-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում ստեղծված ազատ տնտեսական գոտում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: