27 Մայիսի 2020, 864 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից, կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում:».
2) որոշման N 1 հավելվածում`
ա) 1-ին կետում «հայտերի» բառը փոխարինել «հարցման» բառով.
բ) 9-րդ կետը «շրջանակներում» բառից հետո լրացնել «, մասնակցել իր գործունեության ոլորտին առնչվող՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հայտարարված միջազգային մրցույթներին» բառերով.
գ) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից, կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում: Ընդ որում՝ կազմակերպության հումանիտար գործունեությունը գերակա է սույն ենթակետում նախատեսված գործունեության նկատմամբ:»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: