27 Մայիսի 2020, 852 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կագավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 12 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ իրականացնելով ընկերության միջոցների հաշվին։