27 Մայիսի 2020, 855 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝
1) վերնագրից հանել «անհատական» բառը.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:».
3) 3-րդ կետը և N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման 5-րդ կետում «և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «հանձնաժողովներին» բառը փոխարինել «հանձնաժողովին» բառով.
5) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պատրաստված նախագծային փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր դեպքի համար հաստատել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ընդգրկելով սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչներին:
2) միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:».
6) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: